Գաղութային անցյալն ու հետգաղութային խոսույթը Հայաստանում թեման Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը վերլուծում են քաղաքագետ, անկախ հետազոտող Էդգար Վարդանյանը, քաղաքագետ, Դուբլինի Թրինիթի քոլեջում PHD թեկնածու Վալերիա Բաբայանը և Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը:
Ինչպե՞ս է Հայաստանի գաղութային անցյալը կապվում մեր երկրի անվտանգության հետ։
Ինչո՞ւ էին ՀՀ նախկին իշխանությունները հերքում Հայաստանի՝Ռուսաստանի երբեմնի գաղութը լինելու հանգամանքը։
Ներկայիս իշխանություններն ի՞նչ դիրքորոշում ունեն Հայաստանի գաղութային անցյալի վերաբերյալ։
Ըստ վիճակագրության ՀՀ քաղաքացիներն ի՞նչ կարծիք ունեն ԽՍՀՄ փլուզման մասին։
Հայ ժողովրդի պատմության դասագրքերում ինչպե՞ս են ներկայացվում Հայաստանի նվաճումները Ռուսաստանի և այլ տերությունների կողմից։
Ի՞նչ տարբերություն կա անկախության և սուվերենության (ինքնիշխանության) միջև։