Ֆրանկոֆոնիան լեզվաբանության դիտանկյունից թեմայի մասին «Բուն զրույց.ֆրանկոֆոնիա» հաղորդաշարի հերթական թողարկմանը զրուցում են Արմեն Բաղդասարյանը և լեզվաբան, ԵՊՀ դասախոս Հասմիկ Ջիվանայնը։
🔹Ինչպե՞ս է ֆրանկոֆոնիան հարաբերվում հասարակությունների և մշակույթների հետ։
🔹 Ինչպիսի՞ն է ֆրանսերենի հանդեպ վերաբերմունքը Ֆրանսիայում և ֆրանսախոս այլ երկրներում։
🔹 Բացի հաղորդակցման միջոց լինելուց՝ այլ ի՞նչ դեր ունի ֆրանսերենը ֆրանկոֆոն երկրների ժողովուրդների համար։
🔹Մշակութային բազմազանությունն ի՞նչ դեր ունի ֆրանսերենի հետ կապված կարծրատիպերի հաղթահարման գործում։
🔹Ինչպե՞ս կարող է ֆրանկոֆոնիան փակվող դուռ դառնալ հետազոտողի համար և սահմանափակել նրան։
🔹 Ի՞նչ հետևանքներ է ունենում ժողովուրդների կողմից լեզուն սրբացնելը, կուռքի վերածելը։
🔹 Ի՞նչ պետք է հասկանալ «ֆրանսերենը մյուս լեզուների ոտնձգություններից պաշտպանել» ասելով։
🔹Ինչո՞ւ պետք չէ շտապել փոխառությունները թարգմանելու գործում։
Ինչպե՞ս է Հայաստանը կապիտալացնում Ֆրանկոֆոնիան։ Ո՞րն է Ֆրանկոֆոնիայի դերը Հայաստանի զարգացման գործում։ Սրանք են այն հարցերը, որոնց անդրադառնում ենք «Բուն զրույց․ֆրանկոֆոնիա» հաղորդմանը զարգացման տարբեր ծրագրերում ներգրավված մեր ֆրանսախոս հյուրերի հետ։