Տեղեկատվական անվտանգություն թեման Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը վերլուծում են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Ավետ Պողոսյանը, լրագրող Սարգիս Հարությունյանը և Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը:
🔹Արդյո՞ք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի լիազորությունները բավարար են լրատվական ողջ դաշտը կարգավորելու համար։
🔹Կա՞ արդյոք բավարար գործիքակազմ ապատեղեկատվություն տարածող օգտատերերի դեմ պայքարելու համար։
🔹Տեղեկատվական անվտանգության հետ կապված ի՞նչ բացեր կան օրենսդրական դաշտում։
🔹Արդյո՞ք բավարար են ՀՀ կառավարության՝ 44-օրյա պատերազմից հետո տեղեկատվական դաշտը կարգավորելուն ուղղված ջանքերը։
🔹Ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնած մեր լրատվական դաշտը։
🔹Որքանո՞վ է արդարացված ռուսական պետական որոշ ալիքների հանրային մուլտիպլեքսում հեռարձակումը։