Play Video
Ֆրանկոֆոնիան և հայագիտական ուսումնասիրությունները

Ֆրանկոֆոնիան և հայագիտական ուսումնասիրությունները թեմայի մասին Բուն զրույց. ֆրանկոֆոնիա հաղորդաշարի հերթական թողարկմանը զրուցում են Արմեն Բաղդասարյանը և արվեստաբան, միջնադարագետ, Մատենադարանի Միջնադարյան արվեստի ուսումնասիրության բաժնի ղեկավար Նազենի Ղարիբյանը՝ անդրադառնալով հետևյալ հարցերին․

🔹Ինչպիսի՞ տեղ է զբաղեցնում ֆրանսերենը արվեստաբան-միջնադարագետի մասնագիտության մեջ։
🔹Ի՞նչ դեր ունի ֆրանսերեը հայագիտական ուսումնասիրություններում առհասարակ։
🔹Արդյո՞ք այսօր հայագիտական ուսումնասիրություններն այն նույն հետաքրքրությունն են առաջացնում, որն առկա էր նախորդ դարում։
🔹Արդյո՞ք Ֆրանսիայում երիտասարդ գիտնականները հետաքրքրված են հայագիտությամբ, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում հայագիտական ուսումնասիրությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու համար։
🔹 Հայաստանում կա՞ն արդյոք Ֆրանսիայում հայագիտություն ուսումնասիրելով հետաքրքրված երիտասարդներ։
🔹Արդյո՞ք Ֆրանսիայում հայագիտակաան ուսումնասիրություններ իրականացնող կենտրոնները կանգնած են գոյության վտանգի առաջ այնպես, ինչպես եվրոպական այլ երկրների, օրինակ՝ Գերմանիայի որոշ հայագիտական կենտրոններ։
🔹 Արդյո՞ք Մատենադարանն ընդունում է ֆրանսախոս հետազոտողների և փորձնակների։
🔹Մատենադարանը համագործակցո՞ւմ է արդյոք արտերկրի տարբեր գիտահետազոտական կենտրոնների հետ։

Ինչպե՞ս է Հայաստանը կապիտալացնում Ֆրանկոֆոնիան։ Ո՞րն է Ֆրանկոֆոնիայի դերը Հայաստանի զարգացման գործում։ Սրանք են այն հարցերը, որոնց անդրադառնում ենք Բուն զրույց․ ֆրանկոֆոնիա հաղորդմանը զարգացման տարբեր ծրագրերում ներգրավված մեր ֆրանսախոս հյուրերի հետ։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search