Կրոնական և աշխարհիկ արժեքների երկխոսություն թեմայով զրուցում են Հայարփի Սահակյանը և փիլիսոփայական և աստվածաբանական գիտությունների թեկնածու, սարկավագ Վարդան Ասլանյանը։
Ինչպե՞ս է հնարավոր բարոյական նորմերի գոյությունը առանց կրոնական հիմքի։
Բարոյականության վերաբերյալ ի՞նչ ընկալումներ ուներ Կանտը։
Քրիստոնեական էթիկայի մասին ի՞նչ դիրքորոշում ուներ Բերտրան Ռասելը։
Քրիստոնեության մասին ինչպիսի՞ թյուրըմբռնումներ կան։
Բուն զրույց. էթիկա հաղորդաշարի հերթական թողարկմանը այս և այլ հարցերի մասին զրուցում են Հայարփի Սահակյանը և փիլիսոփայական և աստվածաբանական գիտությունների թեկնածու, սարկավագ Վարդան Ասլանյանը։
Բուն զրույցի շրջանակներում «Էթիկա» հաղորդաշարը մարդկային փոխհարաբերությունների, բարոյական սկզբունքների և որոշումների բարդ աշխարհում ճիշտ կողմնորոշվելու մասին է։ Կփորձենք բացահայտել, թե ինչպես է էթիկան ձևավորում մեր առօրյա կյանքը, նպաստում առողջ հասարակության կառուցմանը և օգնում հաղթահարել դժվարին երկընտրանքները։
Զրույցների ընթացքում պատրաստի ու վերջնական պատասխաններ դժվար թե կարողանանք տալ, բայց հարցեր ու համատեղ փնտրտուքներ՝ ինչքան ուզեք։