Play Video
Արհեստական բանականությունը արբիտրաժում

Արհեստական բանականությունը արբիտրաժում թեմայի մասին Բուն զրույց․Արբիտրաժ հաղորդաշարի հերթական թողարկմանը զրուցում են Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը և CaseLens կազմակերպության համահիմնադիր, AMCA արբիտր Արամ Աղաբաբյանը։

🔹Ի՞նչ դեր ունի արհեստական բանականությունը արբիտրաժում։
🔹Արդյո՞ք արհեստական բանականության գործիքներն իրենց ողջ ներուժով օգտագործվում են արբիտրաժում։
🔹Որո՞նք են արբիտրաժում արհեստական բանականության կիրառման առավելությունները։
🔹Որո՞նք են արհեստական բանականության կիրառման հետ կապված էթիկական մտահոգությունները։
🔹Որո՞նք են արհեստական բանականության առաջացրած ռիսկերը։

Արբիտրաժը վեճերի լուծման այլընտրանքային գործընթաց է, որը կիրառվում է անհատների և կազմակերպությունների կողմից՝ ավանդական դատական համակարգից դուրս իրավական տարաձայնությունները լուծելու համար:

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը մատուցում է բարձրորակ ծառայություններ վեճերի այլընտրանքային լուծման եղանակների բնագավառում՝ ծառայելով որպես մշտապես գործող արբիտրաժային և հաշտարարական հաստատություն։

Ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր պաշտոնական կայքում` www.amca.am

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search