Play Video
Թրամփի վարչակարգը և ռուս-ուկրաինական պատերազմը

Թրամփի վարչակարգը և ռուս-ուկրաինական պատերազմը թեմայով զրուցում են Ռուբեն Բանուչյանը և ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներ Արմենն Մկրտչյանն ու Միլենա Խաչատրյանը։

🔹 Ի՞նչ հարցեր են քննարկել Օլաֆ Շոլցը և Վլադիմիր Պուտինը վերջին հեռախոսազանգի ընթացքում։
🔹 Արդյո՞ք Բայդենի վարչակարգը փորձում է որոշակի խնդիրներ ստեղծել Թրամփի համար ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում։
🔹 ԱՄՆ – ՆԱՏՕ փոխհարաբերությունները Թրամփի վարչակարգի պարագայում ինչպե՞ս կարող է անդրադառնալ ռուս-ուկրաինական պատերազմի վրա։
🔹 Որքանո՞վ է հավանական, որ Թրամփը կկարողանա վերջ դնել ռուս-ուկրաինական պատերազմին։

NextGen փոդքասթը հնարավորություն է ընձեռում երիտասարդ առաջնորդներին փորձագետների, հանրային գործիչների հետ միասին քննարկելու ՀՀ-ի առաջ ծառացած հիմնարար մարտահրավերները և խնդիրները՝ առավելապես կենտրոնանալով խաղաղության, արտաքին և ներքին քաղաքական գործընթացների վրա։ Այս ձևաչափը թույլ կտա համեմատականներ անցկացնել ավագ և երիտասարդ սերունդների մտքերի, պատկերացումների և վերլուծությունների միջև միևնույն հարցերի և թեմաների շուրջ։ Հաղորդաշարն իրականացվում է «Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search