Քաղաքային տրանսպորտի խնդիրները թեմայի մասին զրուցում են Ռուբեն Բանուչյանը, քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանը և ճարտարապետ Հասմիկ Միքայելյանը։
🔹Ինչո՞ւ տրանսպորտային բարեփոխումները այդպես էլ չեն տալիս ցանկալի արդյունք Երևանում։
🔹Ի՞նչ սկզբունքով են քաղաքային իշխանությունները որոշումներ ընդունում Երևանում։
🔹Ինչո՞ւ արդարացված չէ Երևանում տրանսպորտի ուղեվարձի թանկացումը։
🔹Ինչպե՞ս է հնարավոր բարելավել քաղաքային տրանսպորտի վիճակը։
NextGen փոդքասթը հնարավորություն է ընձեռում երիտասարդ առաջնորդներին փորձագետների, հանրային գործիչների հետ միասին քննարկելու ՀՀ-ի առաջ ծառացած հիմնարար մարտահրավերները և խնդիրները՝ առավելապես կենտրոնանալով խաղաղության, արտաքին և ներքին քաղաքական գործընթացների վրա։
Այս ձևաչափը թույլ կտա համեմատականներ անցկացնել ավագ և երիտասարդ սերունդների մտքերի, պատկերացումների և վերլուծությունների միջև միևնույն հարցերի և թեմաների շուրջ։
Հաղորդաշարն իրականացվում է «Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։