2022 թ. ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավար խորհրդում որոշվեց 2024 թիվը հռչակել կամավորության տարի։
ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության խորհուրդը հանձն առավ կամավորության խթանմանն ուղղված տարատեսակ միջոցառումների, ծրագրերի և նախագծերի իրականացումը։
Այդ ծրագրերի շրջանակներում ՀՀ ԿԳՄՍՆ-ն և :Բուն tv-ն համատեղ իրականացրին «Կամավոր» ֆիլմաշարը, որի նպատակն է առավել լայն հանրությանը ներկայացնել Հայաստանում կամավորական աշխատանքներ իրականացնող հայաստանցի և ԱՊՀ այլ երկրներից եկած երիտասարդների պատմություններն ու անցած ճանապարհը։