🔹Որո՞նք են մարքեթինգի էթիկական սահմանները, և ո՞ր բիզնեսը կարելի է համարել «բարոյական»։
🔹Որո՞նք են մարքեթինգի իրական նպատակները։
🔹Մանիպուլատիվ մարքեթինգի ի՞նչ հայտնի օրինակներ կան։
🔹Անբարեխիղճ և խնդրահարույց մարքեթինգը հիմնականում ո՞ր ոլորտներում է տարածված։
Բուն զրույց. էթիկա հաղորդաշարի հերթական թողարկմանը այս և այլ հարցերի շուրջ զրուցում են Հայարփի Սահակյանը և անձնական բրենդինգի և մարկետինգի փորձագետ Աննա Սալոմեն։
Բուն զրույցի շրջանակներում «Էթիկա» հաղորդաշարը մարդկային փոխհարաբերությունների, բարոյական սկզբունքների և որոշումների բարդ աշխարհում ճիշտ կողմնորոշվելու մասին է։ Կփորձենք բացահայտել, թե ինչպես է էթիկան ձևավորում մեր առօրյա կյանքը, նպաստում առողջ հասարակության կառուցմանը և օգնում հաղթահարել դժվարին երկընտրանքները։
Զրույցների ընթացքում պատրաստի ու վերջնական պատասխաններ դժվար թե կարողանանք տալ, բայց հարցեր ու համատեղ փնտրտուքներ՝ ինչքան ուզեք։