«Բուն զրույց․ կրթություն» շարքի հերթական թողարկմանը Թումո լաբերի և դրանց մի մասը կազմող 42 Երևան ծրագրավորման դպրոցի առաջարկած կրթական հնարավորությունների մասին են զրուցում Հայաստան Գրիգորյանը և 42 Երևան դպրոցի գործառնությունների ղեկավար Էդիկ Հարությունյանը։
Շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ազդեցությանը։
Կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, կազմակերպել կրթությունը և այլն։