Play Video
Արբիտրաժի դերը բիզնեսում

Արբիտրաժի դերը բիզնեսում թեմայի շուրջ են զրուցում Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը և Adwise խորհրդատվական ընկերության գործընկեր, AMCA արբիտրաժային խորհրդի անդամ Արա Խզմալյանը։

🔹Ինչպե՞ս է զարգացած արբիտրաժային համակարգը նպաստում օտարերկրյա ներդրումներին։
🔹Որո՞նք էին Հայաստանում արբիտրաժի դանդաղ զարգացման օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները։
🔹Բիզնես վեճերի լուծման տեսանկյունից ի՞նչ տարբերություններ կան արբիտրաժի և ազգային դատարանի մոտեցումներում։
🔹Հիմնականում ինչպիսի՞ իրավական խնդիրների է բախվում բիզնեսը։
🔹Ֆինանսապես որքանո՞վ են հասանելի արբիտրաժը և դատական համակարգը։

Արբիտրաժը վեճերի լուծման այլընտրանքային գործընթաց է, որը կիրառվում է անհատների և կազմակերպությունների կողմից՝ ավանդական դատական համակարգից դուրս իրավական տարաձայնությունները լուծելու համար:

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը մատուցում է բարձրորակ ծառայություններ վեճերի այլընտրանքային լուծման եղանակների բնագավառում՝ ծառայելով որպես մշտապես գործող արբիտրաժային և հաշտարարական հաստատություն։

Ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր պաշտոնական կայքում` www.amca.am

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search