🔹 Կա՞ արդյոք կյանք Թրամփի ընտրվելուց հետո. ի՞նչ սպասել։
🔹 Ի՞նչ տարբերակներ ունի Թրամփը ռուս-ուկրաինական պատերազմը կանգնեցնելու համար։
🔹 Աշխարհաքաղաքական ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնած ԱՄՆ-ն։
🔹 Թրամփի իշխանավարումն արդյո՞ք էական փոփոխությունների կհանգեցնի մեր տարածաշրջանում։
🔹 Միջազգային տարբեր խաղացողներն ի՞նչ դիրքորոշում ունեն Միջին միջանցքի վերաբերյալ։
🔹 Ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանն ԱՄՆ-ից։
Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը այս և այլ հարցեր վերլուծում են Ազգային դիմակայունության հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական գիտությունների թեկնածու Գևորգ Մելիքյանը, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը և Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը: