🔹Ի՞նչ տարբերություններ կան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Ֆրանկոֆոնիայի համալսարան գործակալության միջև։
🔹 Որո՞նք են ՖՀԳ նոր ռազմավարության հիմնական ուղղությունները։
🔹 Որո՞նք են ՖՀԳ ենթացանցերի նպատակներն ու գործառույթները, և ինչպե՞ս դառնալ այդ ենթացանցերի անդամ։
🔹Ի՞նչ է իրենից ներկայացնում Ֆրանկոֆոն տարածքի ուսանողների միջազգային շարժունակության ծրագիրը, և արդյո՞ք այն այլընտրանք է Էրազմուս ծրագրին։
🔹 Ինչպե՞ս են առարկայանում ՖՀԳ ծրագրերը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում։
🔹Ինչպե՞ս են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ուսումնական հաստատությունները համագործակցում միմյանց հետ։
«Բուն զրույց.ֆրանկոֆոնիա» հաղորդաշարի հերթական թողարկմանը այս հարցերի շուրջ են զրուցում Արմեն Բաղդասարյանը և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Լոռ Կաստենը։
Ինչպե՞ս է Հայաստանը կապիտալացնում Ֆրանկոֆոնիան։ Ո՞րն է Ֆրանկոֆոնիայի դերը Հայաստանի զարգացման գործում։ Սրանք են այն հարցերը, որոնց անդրադառնում ենք «Բուն զրույց․ֆրանկոֆոնիա» հաղորդմանը զարգացման տարբեր ծրագրերում ներգրավված մեր ֆրանսախոս հյուրերի հետ։