Play Video
ԵՄ անդամակցության գործընթացը

ԵՄ անդամակցության գործընթացը ի՞նչ փուլում է ներկայումս։ Ռուբեն Բանուչյանը, «Ռեստարտ Վանաձոր» ՀԿ անդամ Տիգրան Ղալայանը և Next Gen ակադեմիայի շրջանավարտների միության նախագահ Նանե Բեժանյանը զրուցում են հետևյալ հարցերի շուրջ․

🔹Ինչպե՞ս ձևավորվեց Եվրաքվե նախաձեռնությունը։
🔹Հանրության մեջ կա՞ր արդյոք եվրաինտեգրման պահանջ մինչև Եվրաքվեն։
🔹Որքանո՞վ է Եվրաքվեն հարմար գործիք եվրաինտեգրման գործընթացում։
🔹Ի՞նչ ակնկալիքներ ունի հայ հասարակությունը ԵՄ-ից։
🔹Հայ հասարակությունը հատկապես ե՞րբ վերաբերմունքը փոխեց Եվրամիության հանդեպ։
🔹Սպասո՞ւմ է արդյոք ԵՄ-ն Հայաստանին, և արդյո՞ք ՀՀ-ն և հայ հասարակությունը իսկապես պատրաստ են ԵՄ անդամակցությանը։
🔹Արդյո՞ք ԵՄ համար Հայաստանի իշխող վարչակարգը վստահելի գործընկեր է։
🔹ԵՄ անդամակցության գործընթացը ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնեցնում ՀՀ տնտեսությանը։

NextGen փոդքասթը հնարավորություն է ընձեռում երիտասարդ առաջնորդներին փորձագետների, հանրային գործիչների հետ միասին քննարկելու ՀՀ-ի առաջ ծառացած հիմնարար մարտահրավերները և խնդիրները՝ առավելապես կենտրոնանալով խաղաղության, արտաքին և ներքին քաղաքական գործընթացների վրա։
Այս ձևաչափը թույլ կտա համեմատականներ անցկացնել ավագ և երիտասարդ սերունդների մտքերի, պատկերացումների և վերլուծությունների միջև միևնույն հարցերի և թեմաների շուրջ։

Հաղորդաշարն իրականացվում է «Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search