Հաղորդման ընթացքում քննարկվում են Իրան-Իսրայել առճակատումն ու Հայաստանը այդ համատեքստում։
🔹Լարվածությունը Մերձավոր Արևելքում ինչպե՞ս կարող է ազդել մեր տարածաշրջանի վրա։
🔹Ինչո՞ւ ԱՄՆ-ի կողմից չողջունվեցին Իսրայելի՝ Իրանին լայնածավալ պատերազմի մեջ ներգրավելու փորձերը։
🔹Իրանի միջուկային զենք ունենալու հեռանկարը ի՞նչ ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքում իրադրության վրա։
🔹ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները և Իրան – Իսրայել առճակատումն ու Հայաստանը այդ համատեքստում։
🔹Իրանի՝ եվրոպական երկրների հետ հարաբերությունների բարելավման հեռանկարը ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։
🔹Հայաստանի՝ Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավման համատեքստում որո՞նք են Իրանի կարմիր գծերը։
Այս և այլ հարցերի շուրջ Ժողանվտանգություն փոդքասթի երկրորդ եթերաշրջանի հերթական թողարկմանը զրուցում են ԺԱՏԿ նախագահ Տիգրան Գրիգորյանը և Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի հետազոտող Աննա Գևորգյանը։