Ի՞նչ ակունքներ ունի բնապահպանական ակտիվիզմը Հայաստանում։
Ինչո՞ւ են բնապահպանական հիմնախնդիրները մեր քաղաքական կյանքից դուրս մնացել։
Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներն ինչպե՞ս են ազդում բնապահպանական ակտիվիզմի վրա։
Բնապահպանների նկատմամբ ի՞նչ ճնշումներ ու ապատեղեկատվություն է տարածվում։
Ինչո՞ւ է կարևոր բնապահպանական հարցերում կրթության խթանումը պետության կողմից։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում են Ռուբեն Բանուչյանը, «Ռեստարտ Վանաձոր» ՀԿ անդամ, բնապահպանական ակտիվիստ Հարություն Բաբաջանյանը և իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը։
NextGen փոդքասթը հնարավորություն է ընձեռում երիտասարդ առաջնորդներին փորձագետների, հանրային գործիչների հետ միասին քննարկելու ՀՀ-ի առաջ ծառացած հիմնարար մարտահրավերները և խնդիրները՝ առավելապես կենտրոնանալով խաղաղության, արտաքին և ներքին քաղաքական գործընթացների վրա։
Այս ձևաչափը թույլ կտա համեմատականներ անցկացնել ավագ և երիտասարդ սերունդների մտքերի, պատկերացումների և վերլուծությունների միջև միևնույն հարցերի և թեմաների շուրջ։
Հաղորդաշարն իրականացվում է «Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։