🔹Փաստաբաններն իրենց վստահորդի պաշտպանության ռազմավարությունը մշակելիս որքանո՞վ են դիտարկում արտադատարանային տարբերակները։
🔹Ինչպե՞ս են սովորաբար վստահորդներն արձագանքում վեճը արբիտրաժային դատարանով լուծելու առաջարկին։
🔹Փաստաբանի տեսանկյունից ինչպիսի՞ փորձառություն է արբիտրաժային դատարանի հետ գործ ունենալը։
🔹Ո՞րն է փաստաբանի դերը այդ գործընթացում։
Այս և այլ թեմաների շուրջ են զրուցում Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը և «Ի Էլ Էլ գործընկերության» իրավաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան և հաշտարար Գոհար Գևորգյանը։
Արբիտրաժը վեճերի լուծման այլընտրանքային գործընթաց է, որը կիրառվում է անհատների և կազմակերպությունների կողմից՝ ավանդական դատական համակարգից դուրս իրավական տարաձայնությունները լուծելու համար:
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը մատուցում է բարձրորակ ծառայություններ վեճերի այլընտրանքային լուծման եղանակների բնագավառում՝ ծառայելով որպես մշտապես գործող արբիտրաժային և հաշտարարական հաստատություն։
Ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր պաշտոնական կայքում` www.amca.am