Play Video
24․ Ի՞նչ են պետական գնումները և ինչպե՞ս են դրանք արվում | Քաղաքացի-պետություն

🔹 Ո՞ւմ համար են իրականում պետական գնումները, և ի՞նչ մեխանիզմով են իրականացվում դրանք։
🔹 Մասնավոր-հասարակություն հաղորդակցության մեջ ո՞րն է պետության դերը պետական գնումների համատեքստում։
🔹Ի՞նչ սկզբունքով են իրականացվում պետական գնումների մրցույթները։
🔹Որո՞նք են գնումների մրցույթների երկու մեթոդները։
🔹Ի՞նչ դեր ունի փորձագետի (էսքպերտ) կարծիքը պետական գնումներ իրականացնելիս, և ինչո՞ւ է կարևոր միանգամից մի քանի անկախ փորձագետի կարծիք լսելը։
🔹Ինչո՞ւ են հիմնականում խնդրահարույց «մեկ անձով» գնումները, և ո՞ր դեպքերում է «մեկ անձով» գնումն ընդունելի։
🔹Ինչո՞ւ է պետությունը մասնավորին պատվիրակում պետական գնումները։

«Քաղաքացի-պետություն» փոդքասթում զրուցում են Դանիել Իոաննիսյանը և ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գնումների ոլորտի համակարգող Արեգ Ավանեսյանը։

Ինչպիսի՞ն են պետության և քաղաքացիների հարաբերությունները Հայաստանում: Ո՞ր գլխավոր սկզբունքների շուրջ պետք է կառուցվեն այդ հարաբերությունները և ինչպե՞ս կարելի է մեծացնել այդ հարաբերությունների արդյունավետությունը: Հենց այս հարցերի քննարկման է նվիրված «Քաղաքացի-պետություն» հաղորդաշարը։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search