🔹Ի՞նչ էվոլյուցիա են ապրել գիտությունն ու էթիկան։
🔹Ովքե՞ր էին կառավարում գիտելիքի ձևավորումն ու դասավանդումը 16-17-րդ դարերում, և ի՞նչ փոխվեց հետագայում։
🔹Գիտության վերաբերյալ ընկալումներում ի՞նչ փոխվեց 2-րդ համաշխարհային պատերազմից հետո։
🔹Գիտությունը (գիտնականը) որքանո՞վ է պատասխանատու իր ստեղծածի առաջացրած հետևանքների համար։
🔹Էթիկական հարցերի համատեքստում ինչո՞ւ է կարևոր տարբերակել գիտության տեսական և գործնական հատվածները։
🔹Գիտական դաշտը Հայաստանում ի՞նչ պատկերացումներ ունի էթիկայի վերաբերյալ։
🔹Գիտություն-էթիկա փոխհարաբերություններում ի՞նչ բացեր ու խնդիրներ կան, և ինչպե՞ս կարելի է այդ խնդիրները հաղթահարել։
Բուն զրույց. էթիկա հաղորդաշարի հերթական թողարկմանը այս և այլ հարցերի շուրջ զրուցում են Հայարփի Սահակյանը և փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արշակ Բալայանը։
Բուն զրույցի շրջանակներում «Էթիկա» հաղորդաշարը մարդկային փոխհարաբերությունների, բարոյական սկզբունքների և որոշումների բարդ աշխարհում ճիշտ կողմնորոշվելու մասին է։ Կփորձենք բացահայտել, թե ինչպես է էթիկան ձևավորում մեր առօրյա կյանքը, նպաստում առողջ հասարակության կառուցմանը և օգնում հաղթահարել դժվարին երկընտրանքները։
Զրույցների ընթացքում պատրաստի ու վերջնական պատասխաններ դժվար թե կարողանանք տալ, բայց հարցեր ու համատեղ փնտրտուքներ՝ ինչքան ուզեք։