Play Video
23․ Ինչպե՞ս և ո՞ւմ միջոցով քաղաքացիները պետք է շփվեն պետության հետ | Քաղաքացի-պետություն

🔹Պետություն-քաղաքացի հարաբերությունների իրացման ի՞նչ մեխանիզմներ կան։
🔹Այդ մեխանիզմները որքանո՞վ են աշխատում գործնականում։
🔹Քաղաքացի-պետություն հաղորդակցության մեջ ի՞նչ հիմնական թերացումներ է ունենում պետությունը։
🔹 Ինչո՞ւ է կարևոր, որ սպասվելիք բարեփոխումների լուսաբանման առաջին աղբյուրը լինի պետությունը։
🔹Ի՞նչ դեր պետք է ունենան հասարակական կազմակերպությունները քաղաքացու և պետության հարաբերությունների միջև։
🔹Հայաստանում ո՞ր մարմիններն են աչքի ընկնում հանրության հետ արդյունավետ հաղորդակցությամբ։
🔹Ինչո՞ւ հաճախ քաղաքացիները չեն բարձրաձայնում իրենց նկատած խնդիրների մասին։
🔹 Ինչո՞ւ է կարևոր, որ դպրոցական տարիքից պետության հետ հաղորդակցվելու մեխանիզմների մասին իրազեկվի։

«Քաղաքացի-պետություն» փոդքասթում զրուցում են Դանիել Իոաննիսյանը և բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՊԼՀ Հաղորդակցության և հանրային կապերի դասախոս Ծովինար Խաչատրյանը։

Ինչպիսի՞ն են պետության և քաղաքացիների հարաբերությունները Հայաստանում: Ո՞ր գլխավոր սկզբունքների շուրջ պետք է կառուցվեն այդ հարաբերությունները և ինչպե՞ս կարելի է մեծացնել այդ հարաբերությունների արդյունավետությունը: Հենց այս հարցերի քննարկման է նվիրված «Քաղաքացի-պետություն» հաղորդաշարը։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search