🔹Հայաստանի համար ի՞նչ հորիզոններ բացեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցելը։
🔹 Ինչպե՞ս է ներկայանում ֆրանկոֆոնիան հայկական համատեքստում։
🔹Այդյո՞ք ֆրանկոֆոնիայի իրական դերի և մեր հասարակության մեջ դրա ընկալումների մեջ անջրպետ կա։
🔹Ի՞նչ գործունեություն է ծավալում ՖՀԱԱՊ-ը։
🔹 Արդյո՞ք ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կան բավարար թվով ֆրանսախոս կադրեր։
🔹 Որո՞նք են ՖՀԱԱՊ կողմից իրականացվող ամենանշանակալից ծրագրերը։
🔹Հայազգի ուսանողների կրթության և վերապատրաստման ֆինանսավորման ի՞նչ ծրագրեր է իրականացնում ՖՀԱԱՊ-ը։
🔹Քանի՞ հայկական ձեռնարկություն է ներկայումս համագործակցում ֆրանսիական ընկերությունների հետ։
«Բուն զրույց.ֆրանկոֆոնիա» հաղորդաշարի առաջին թողարկմանը այս հարցերի շուրջ են զրուցում Արմեն Բաղդասարյանը և Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի (ՖՀԱԱՊ) նախագահ Արմեն Մնացականյանը։
Ինչպե՞ս է Հայաստանը կապիտալացնում Ֆրանկոֆոնիան։ Ո՞րն է Ֆրանկոֆոնիայի դերը Հայաստանի զարգացման գործում։ Սրանք են այն հարցերը, որոնց անդրադառնում ենք «Բուն զրույց․ֆրանկոֆոնիա» հաղորդաշարում զարգացման տարբեր ծրագրերում ներգրավված մեր ֆրանսախոս հյուրերի հետ։