🔹Ինչպե՞ս կարող են էթիկական նորմերը և քաղաքական շահերը հակասել միմյանց։
🔹 Ինչպե՞ս են լուծվում այդ հակասությունները։
🔹Ինչպե՞ս է Մահաթմա Գանդին քաղաքականությամբ զբաղվելը զուգահեռել էթիկական նորմերին հետևելուն։
🔹Մաքիավելին ինչպիսի՞ պատկերացումներ ուներ քաղաքականության վերաբերյալ։
🔹Ի՞նչ դեր ունի հանրային բարիքի գաղափարը քաղաքականության մեջ։
🔹 Ինչո՞ւ են անարխիստական գաղափարները ամենամոտը բարոյական արժեքներին։
🔹Ինչո՞ւ է ժողովրդավարությունը կառավարման կիրառելի տարբերակներից ամենանախընտրելին։
🔹Ի՞նչ խնդիրներ ունի ներկայացուցչական ժողովրդավարությունը։
🔹Ինչպիսի՞ն են քաղաքականության վերաբերյալ հասարակության ընկալումները, և որքանո՞վ են դրանք արդարացված։
Բուն զրույց. էթիկա հաղորդաշարի հերթական թողարկմանը այս և այլ հարցերի շուրջ զրուցում են Հայարփի Սահակյանը և պատմաբան, քաղաքագետ Միքայել Զոլյանը։
Բուն զրույցի շրջանակներում «Էթիկա» հաղորդաշարը մարդկային փոխհարաբերությունների, բարոյական սկզբունքների և որոշումների բարդ աշխարհում ճիշտ կողմնորոշվելու մասին է։ Կփորձենք բացահայտել, թե ինչպես է էթիկան ձևավորում մեր առօրյա կյանքը, նպաստում առողջ հասարակության կառուցմանը և օգնում հաղթահարել դժվարին երկընտրանքները։
Զրույցների ընթացքում պատրաստի ու վերջնական պատասխաններ դժվար թե կարողանանք տալ, բայց հարցեր ու համատեղ փնտրտուքներ՝ ինչքան ուզեք։