🔹Ինչո՞ւ է կարևոր պետական կառավարման տարբեր օղակներում երիտասարդների ներգրավումը։
🔹Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել Երիտասարդներին պետական կառավարման մարմիններ ներգրավելու համար։
🔹Ինչպե՞ս կարելի է իշխանություն-հասարակություն կապն ավելի արդյունավետ դարձնել։
🔹Քաղհասարակություն-իշխանություն հարաբերությունների կառուցման ճանապարհին ի՞նչ խոչընդոտներ են հանդիպում։
🔹Արդյո՞ք երիտասարդության կողմից կա համայնքային կյանքին և որոշումների ընդունմանը մասնակցելու հանդեպ հետաքրքրվածություն։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում են Ռուբեն Բանուչյանը, «Ռեստարտ Գավառ» ՀԿ ղեկավար Նարեկ Արևշատյանը և Աբովյան համայնքի ավագանու անդամ Տիգրան Գեղամյանը։
NextGen փոդքասթը հնարավորություն է ընձեռում երիտասարդ առաջնորդներին փորձագետների, հանրային գործիչների հետ միասին քննարկելու ՀՀ-ի առաջ ծառացած հիմնարար մարտահրավերները և խնդիրները՝ առավելապես կենտրոնանալով խաղաղության, արտաքին և ներքին քաղաքական գործընթացների վրա։
Այս ձևաչափը թույլ կտա համեմատականներ անցկացնել ավագ և երիտասարդ սերունդների մտքերի, պատկերացումների և վերլուծությունների միջև միևնույն հարցերի և թեմաների շուրջ։
Հաղորդաշարն իրականացվում է «Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։