Play Video
6․Գրականություն և էթիկա | Բուն զրույց. Էթիկա

🔹Ի՞նչ փոխհարաբերությունների մեջ են գտնվում գրականությունն ու էթիկան։
🔹Կարո՞ղ է արդյոք գրականությունն ազդել էթիկական նորմերի հանրային ընկալումների վրա։
🔹Կարո՞ղ է արդյոք գրականությանը զերծ մնալ բարոյական սահմանափակումներից։

Բուն զրույց. էթիկա հաղորդաշարի հերթական թողարկմանը այս և այլ հարցերի շուրջ զրուցում են Հայարփի Սահակյանը և արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը։

Բուն զրույցի շրջանակներում «Էթիկա» հաղորդաշարը մարդկային փոխհարաբերությունների, բարոյական սկզբունքների և որոշումների բարդ աշխարհում ճիշտ կողմնորոշվելու մասին է։ Կփորձենք բացահայտել, թե ինչպես է էթիկան ձևավորում մեր առօրյա կյանքը, նպաստում առողջ հասարակության կառուցմանը և օգնում հաղթահարել դժվարին երկընտրանքները։
Զրույցների ընթացքում պատրաստի ու վերջնական պատասխաններ դժվար թե կարողանանք տալ, բայց հարցեր ու համատեղ փնտրտուքներ՝ ինչքան ուզեք։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search