🔹Ինչպե՞ս Հայաստանում ներդրվեց հաշտարարության ինստիտուտը։
🔹Ի՞նչ է ենթադրում պարտադիր հաշտարարությունը։
🔹 Ինչպիսի՞ն է հաշտարարության գործընթացը։
🔹Որո՞նք են հաշտարարության առավելությունները դատական գործընթացի համեմատ։
🔹Ո՞րն է փաստաբանի դերը հաշտարարության գործընթացում։
🔹Ո՞վ է հաշտարարը, ինչպե՞ս են դառնում հաշտարար, և ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա հաշտարարը։
🔹Ի՞նչ է համահաշտարարությունը։
Այս և այլ թեմաների շուրջ են զրուցում Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի ավագ իրավաբան, փորձագետ Մարիա Պետրոսյանը։
Արբիտրաժը վեճերի լուծման այլընտրանքային գործընթաց է, որը կիրառվում է անհատների և կազմակերպությունների կողմից՝ ավանդական դատական համակարգից դուրս իրավական տարաձայնությունները լուծելու համար:
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը մատուցում է բարձրորակ ծառայություններ վեճերի այլընտրանքային լուծման եղանակների բնագավառում՝ ծառայելով որպես մշտապես գործող արբիտրաժային և հաշտարարական հաստատություն։ Ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր պաշտոնական կայքում` www.amca.am