Ինչպիսի՞ն էր Իրանի դիրքորոշումը Իսրայել-Պաղեստին հակամարտությանը մինչեւ իսլամական հեղափոխությունը, և ի՞նչ փոխվեց հեղափոխությունից հետո։
Արաբական մի շարք երկրների կողմից Իսրայելի հետ հարաբերությունների հաստատումը ինչո՞ւ է ռիսկային Իրանի համար։
Միջուկային զենքի կիրառման հետ կապված ի՞նչ դիրքորոշում ունի Իրանը։
Ինչո՞ւ Իրան – Իսրայել լայնածավալ պատերազմը հավանական չէ։
Իրավաբանորեն ի՞նչ կառույցներ են Համասը և Հեզբոլահը։
Համասի հարձակումն ինչպե՞ս ազդեց Իսրայելի ներքաղաքական կյանքի վրա։
Ո՞րն է Իսրայելի նպատակը Լիբանանում։
Ճգնաժամը Մերձավոր Արևելքում ինչպե՞ս կարող է ազդել մեր տարածաշրջանի վրա։
Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը այս և այլ հարցեր վերլուծում են Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի հետազոտող Աննա Գևորգյանը, ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը: