Play Video
41․ Նախադպրոցական երեխային ընդառաջ ամենամյա համաժողով | Բուն զրույց. Կրթություն

Հոկտեմբերի 18-ին և 19-ին Երևանում, իսկ հոկտեմբերի 20-ին Գյումրիում կանցկացվի «Նախադպրոցական երեխային ընդառաջ» չորրորդ ամենամյա համաժողով։

Համաժողովի նպատակների, թիրախային թեմաների և առհասարակ նախադպրոցական կրթության մասին են զրուցում Հայաստան Գրիգորյանը և Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի նախագահ Նելլի Խաչատրյանը։

«Բուն զրույց․ կրթություն» շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ազդեցությանը։ Զրույցից զրույց կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել կամ կառավարել կրթությունը, ինչպե՞ս ստեղծել լավ դասագրքեր և այլն։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search