🔹Ինչո՞ւ է կարևոր, որ մայրաքաղաքի կենտրոնում բուհեր լինեն կամ առնվազն մասնաշենքեր ունենան։
🔹Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել իշխանությունը այս ծրագրի իրագործմամբ։
🔹Ի՞նչ խզվածք կա Կրթության զարգացման պետական ծրագրի և Ակադեմիական քաղաքի նպատակների միջև։
🔹Արդյո՞ք պետությունը բաց և ներառական է այս թեմայով քննարկումների համար։
🔹Ուսումնական և գիտահետազոտական կենտրոնների՝ մեկ կառույցում միավորվելը ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել։
🔹Ի՞նչ սոցիալական հարցեր կարող են ծագել Ակադեմիական քաղաքի ստեղծմամբ։
🔹Արդյո՞ք Ակադեմիական քաղաքի ծրագիրն ունի նաև քաղաքական օրակարգ։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում են Ռուբեն Բանուչյանը, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը և «Ռեստարտ» հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսեսյանը։
NextGen փոդքասթը հնարավորություն է ընձեռում երիտասարդ առաջնորդներին փորձագետների, հանրային գործիչների հետ միասին քննարկելու ՀՀ-ի առաջ ծառացած հիմնարար մարտահրավերները և խնդիրները՝ առավելապես կենտրոնանալով խաղաղության, արտաքին և ներքին քաղաքական գործընթացների վրա։
Այս ձևաչափը թույլ կտա համեմատականներ անցկացնել ավագ և երիտասարդ սերունդների մտքերի, պատկերացումների և վերլուծությունների միջև միևնույն հարցերի և թեմաների շուրջ։
Հաղորդաշարն իրականացվում է «Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։