🔹Ի՞նչ է հաշտարարությունը։
🔹Ո՞ր իրավիճակներում կարելի է դիմել հաշտարարության։
🔹Ո՞րն է հաշտարարության գաղափարը։
🔹Ո՞վ է հաշտարարը, և ինչպիսի՞ որակներ պետք է նա ունենա։
🔹Ի՞նչ առավելություններ ունի հաշտարարությունը դատավարության համեմատ։
🔹Ի՞նչ հնարավորություններ է տալիս առցանց հաշտարարությունը։
Այս և այլ թեմաների շուրջ են զրուցում Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը և «ԷյԷմ» իրավաբանական ընկերության գործընկեր, հաշտարար Վանիկ Մարգարյանը։
Արբիտրաժը վեճերի լուծման այլընտրանքային գործընթաց է, որը կիրառվում է անհատների և կազմակերպությունների կողմից՝ ավանդական դատական համակարգից դուրս իրավական տարաձայնությունները լուծելու համար:
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը մատուցում է բարձրորակ ծառայություններ վեճերի այլընտրանքային լուծման եղանակների բնագավառում՝ ծառայելով որպես մշտապես գործող արբիտրաժային և հաշտարարական հաստատություն։ Ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր պաշտոնական կայքում` www.amca.am