Play Video
19․ Քաղաքապետարան-քաղաքացի կապը | Քաղաքացի-պետություն

🔹Ո՞ր հարթակների միջոցով է Երևանի քաղաքապետարանը հաղորդակցվում քաղաքացիների հետ։
🔹 Որո՞նք են քաղաքացիների հիմնական պահանջներն ու ակնկալիքները քաղաքապետարանից։
🔹Ի՞նչ քայլեր են արվում «Ակտիվ քաղաքացի» հավելվածի ճանաչելիություն խթանելու համար։
🔹Ինչո՞ւ է կարևոր քաղաքացի-քաղաքապետարան չմիջնորդավորված և ուղիղ հաղորդակցության ապահովումը։ Ի՞նչ քայլեր են արվել այդ ուղղությամբ։
🔹Ինչո՞ւ կենտրոն համայնքի բնակիչները չեն ցանկանում, որ ավտոտնակներն ապամոնտաժվեն։
🔹 Ի՞նչ առաջնահերթություններով են որոշվում այն հարցերում, երբ տարբեր վարչական շրջանների բնակիչների համար առկա է շահերի բախում։
🔹Ինչպե՞ս է իրականացվում քաղաքապետարան – պարեկային ծառայություն հաղորդակցությունը։

«Քաղաքացի-պետություն» փոդքասթում այս և այլ հարցերի շուրջ զրուցում են Դանիել Իոաննիսյանը և Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Ինչպիսի՞ն են պետության և քաղաքացիների հարաբերությունները Հայաստանում: Ո՞ր գլխավոր սկզբունքների շուրջ պետք է կառուցվեն այդ հարաբերությունները և ինչպե՞ս կարելի է մեծացնել այդ հարաբերությունների արդյունավետությունը: Հենց այս հարցերի քննարկման է նվիրված «Քաղաքացի-պետություն» հաղորդաշարը։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search