Play Video
#3 Կամավոր | Դեպի Հայք

Արմենակ Դիլանյանը միացել է Դեպի Հայք նախաձեռնությանը, որի միջոցով սփյուռքում ապրող մեր երիտասարդ հայրենակիցները հայրենիքում ներգրավվում են կամավորական աշխատանքների։ Արմենակն ու ընկերները այժմ վերանորոգում-թարմացնում են Գյումրու երաժշտական դպրոցներից մեկը։

Նախագծի շրջանակներում ներկայացվում են տարբեր կամավորական նախաձեռնություններ ու անհատ կամավորներ, որոնք, չխնայելով իրենց ժամանակը, հաճախ սեփական ռեսուրսների հաշվին ու ֆիզիկական աշխատանքով փորձում են օգնել կարիքավորներին, կրթել կամ բարելավել որևէ բնագավառ: Նախագիծը նպատակ ունի խրախուսել կամավորությունը Հայաստանում: «Կամավոր» շարքն իրագործվել է ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ:

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search