🔹Ի՞նչ է իրենից ներկայացնում Ակադեմիական քաղաքի ծրագիրը։
🔹Ի՞նչ նպատակներ ունի այն։
🔹Ի՞նչ մտավախություններ կան այս ծրագրի իրականացման ճանապարհին։
🔹Ի՞նչ դեր ունեն կրթական հաստատությունների ուղերձները սովորողի համար։
🔹Արդյո՞ք այս ծրագրի մասին քննարկումները մասնակցային են։
🔹Որքանո՞վ է այս ծրագիրը միտված Հայաստանում կրթության որակի բարելավմանը։
Այս և այլ հարցերի շուրջ զրուցում են Ռուբեն Բանուչյանը, կրթության հետազոտող Գոհարիկ Տիգրանյանը և «Ռեստարտ Իջևան» ՀԿ կրթական ծրագրերի համակարգող Մելինե Գևորգյանը։
NextGen փոդքասթը հնարավորություն է ընձեռում երիտասարդ առաջնորդներին փորձագետների, հանրային գործիչների հետ միասին քննարկելու ՀՀ-ի առաջ ծառացած հիմնարար մարտահրավերները և խնդիրները՝ առավելապես կենտրոնանալով խաղաղության, արտաքին և ներքին քաղաքական գործընթացների վրա։
Այս ձևաչափը թույլ կտա համեմատականներ անցկացնել ավագ և երիտասարդ սերունդների մտքերի, պատկերացումների և վերլուծությունների միջև միևնույն հարցերի և թեմաների շուրջ։
Հաղորդաշարն իրականացվում է «Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։