Լրացել է Արցախի հայերի բռնի տեղահանման մեկ տարին։
Ժողանվտանգություն փոդքասթի հերթական թողարկմանը ԺԱՏԿ նախագահ Տիգրան Գրիգորյանը և հանրային գործիչ, Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը ամփոփում են այս մեկ տարվա ընթացքում կառավարության կողմից այս համատեքստում իրականացված ծրագրերը, վեր հանում, թե որ հարցերում են հաջողել ու որտեղ` բացթողումներ ունեցել կամ թերացել, և թե ինչ կարիքներ ունեն արցախցիները ներկայումս։