Play Video
3․Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողով | Բուն զրույց. Էթիկա

🔹Որո՞նք են Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի հիմնական թեզերն ու կետերը։
🔹Ի՞նչ դեր ունի Եվրոպական խորհուրդը Բուժաշխատողների էթիկական հանձնաժողովի կայացման հարցում։
🔹Ինչքանո՞վ է Առողջապահության նախարարությունը ներգրավված Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովին։
🔹Ի՞նչ կազմ ունի Բուժաշխատողների էթիկական հանձնաժողովը և ի՞նչ սկզբունքներով է աշխատում։
🔹Ի՞նչ բնույթի խնդիրների լուծմամբ է զբաղվում այս հանձնաժողովը։

Բուն զրույց. էթիկա հաղորդաշարի հերթական թողարկմանը Բուժաշխատողների էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովի գործունեության մասին զրուցում են Հայարփի Սահակյանը և Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանը։

Բուն զրույցի շրջանակներում «Էթիկա» հաղորդաշարը մարդկային փոխհարաբերությունների, բարոյական սկզբունքների և որոշումների բարդ աշխարհում ճիշտ կողմնորոշվելու մասին է։ Կփորձենք բացահայտել, թե ինչպես է էթիկան ձևավորում մեր առօրյա կյանքը, նպաստում առողջ հասարակության կառուցմանը և օգնում հաղթահարել դժվարին երկընտրանքները։
Զրույցների ընթացքում պատրաստի ու վերջնական պատասխաններ դժվար թե կարողանանք տալ, բայց հարցեր ու համատեղ փնտրտուքներ՝ ինչքան ուզեք։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search