2024 թվականի գարնանը reArmenia հարթակը գործարկեց համանուն ակադեմիան՝ նախագծերի և արշավների կառավարման եռամսյա դասընթաց։
Դասընթացի մասին են զրուցում Հայաստան Գրիգորյանը և reArmenia ակադեմիայի համակարգող Հասմիկ Սարգսյանը։
«Բուն զրույց․ կրթություն» շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ազդեցությանը։ Զրույցից զրույց կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել կամ կառավարել կրթությունը, ինչպե՞ս ստեղծել լավ դասագրքեր և այլն։