🔹Ինչո՞ւ են կարևոր լրագրական էթիկայի կանոնները։
🔹Ո՞րն է լրագրական էթիկայի հիմնական սկզբունքը։
🔹Էթիկական տեսանկյունից ի՞նչ խնդիրներ և բարդություններ կան այս ոլորտում։
🔹Ի՞նչ դեր ունեն քննադատական վերաբերմունքն ու առողջ կասկածը լրագրության ոլորտում։
🔹Ինչքանո՞վ են հայկական մեդիադաշտի ներկայացուցիչները հետևում լրագրական էթիկայի նորմերին։
🔹Ո՞րն է լրագրության սահմանը։
Բուն զրույց. էթիկա հաղորդաշարի հերթական թողարկմանը այս և այլ հարցերի շուրջ զրուցում են Հայարփի Սահակյանը և լրագրող, հաղորդավար Տաթևիկ Լազարյանը։
Բուն զրույցի շրջանակներում «Էթիկա» հաղորդաշարը մարդկային փոխհարաբերությունների, բարոյական սկզբունքների և որոշումների բարդ աշխարհում ճիշտ կողմնորոշվելու մասին է։ Կփորձենք բացահայտել, թե ինչպես է էթիկան ձևավորում մեր առօրյա կյանքը, նպաստում առողջ հասարակության կառուցմանը և օգնում հաղթահարել դժվարին երկընտրանքները։
Զրույցների ընթացքում պատրաստի ու վերջնական պատասխաններ դժվար թե կարողանանք տալ, բայց հարցեր ու համատեղ փնտրտուքներ՝ ինչքան ուզեք։