🔹Ի՞նչ կենտրոն է AMCA-ն, ի՞նչ ծառայություններ է այն մատուցում։
🔹AMCA-ում ովքե՞ր են իրականացնում արբիտրաժը, և ովքե՞ր՝ հաշտարարությունը։
🔹Ի՞նչ իրավիճակներում կարելի է դիմել արբիտրաժի և հաշտարարության ծառայություններին։
🔹Ի՞նչ տարբերություններ կան արբիտրաժի և հաշտարարության մեջ։
🔹Մշակութային ի՞նչ փոփոխությունների է բերում արբիտրաժային և հաշտարար կառույցների դիմելիության բարձրացումը։
🔹Ի՞նչ է արբիտրաժային վերապահումը։
Այս և այլ թեմաների շուրջ են զրուցում Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը և նույն կենտրոնի փոխտնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Պետրոսյանը։
Արբիտրաժը վեճերի լուծման այլընտրանքային գործընթաց է, որը կիրառվում է անհատների և կազմակերպությունների կողմից՝ ավանդական դատական համակարգից դուրս իրավական տարաձայնությունները լուծելու համար:
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը մատուցում է բարձրորակ ծառայություններ վեճերի այլընտրանքային լուծման եղանակների բնագավառում՝ ծառայելով որպես մշտապես գործող արբիտրաժային և հաշտարարական հաստատություն։ Ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր պաշտոնական կայքում` www.amca.am