🔹Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ինչպիսի՞ ակնկալիքներ կային հեղափոխությունից հետո։
🔹Հայաստանի համար ի՞նչ դեր ունի եվրոպական ինտեգրացիան անվտանգության տեսանկյունից։
🔹Ի՞նչ քայլեր են ձեռնարկում ՀՀ իշխանությունները եվրաինտեգրման համար։
🔹Ինչո՞ւ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ դեռ չի ներկայացնում։
🔹Ինչքանո՞վ է ԵԱՏՄ անդամ լինելը խոչընդոտում ՀՀ եվրաինտեգրմանը։
🔹Արդյո՞ք ՀՀ իշխանությունների՝ տարբեր ժամանակների ելույթներ հակասության մեջ չեն եվրաինտեգրման հետ։
🔹Հնարավո՞ր է արդյոք արմատապես պայքարել կոռուպցիայի դեմ` տնտեսությամբ խորապես կապակցված լինելով Ռուսաստանին։
🔹ՀՀ-ում ի՞նչ քայլեր են արվում եվրոպական շուկային համապատասխան արտադրանք ունենալու համար։
🔹Ի՞նչ լուրջ խնդիրներ կան ՀՀ-ում գործող արդյունաբերական այն գործարաններում, որոնք կապված են ՌԴ-ի հետ։
🔹ՀՀ իշխանությունների դիրքորոշումը եվրաինտեգրման հարցում ի՞նչ կետերով է տարբերվում եվրոպամետ այլ ուժերի, մասնավորապես «Հանրապետություն» կուսակցության մոտեցումներից։
Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը այս և այլ հարցեր վերլուծում են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը: