🔹 համերաշխություն և սոլիդարություն,
🔹 Համերաշխության կայացման վրա ազդող գործոնները,
🔹 Համերաշխության տիպերը. Էմիլ Դյուրկհեյմ,
🔹 Մեխանիկական համերաշխություն,
🔹 Օրգանական համերաշխություն,
🔹 Տարբերությունների փաստի ընդունում և հանդուրժում,
🔹 «Անդեմ» համերաշխություն,
🔹 Գրատպության գյուտը և անդամության սկզբունքը,
🔹 Վերացական համերաշխություն գրքերի հերոսների հետ,
🔹 Նոր դաշտերի ձևավորում,
🔹 Համերաշխության ձևերի և հարթությունների խեղաթյուրման օրինակներ
«Մշակույթ և ինքնություն» բանախոսությունների շարքը բաղկացած է 16 խորքային զրույցներից, որոնցում քննարկվում են մշակութային, հասարակական և ինքնության հետ կապված հիմնարար հարցեր։ Շարքը նպատակ ունի հանրամատչելի կերպով ներկայացնել արդի աշխարհի և հայ իրականության մեջ ձևավորվող մշակութային ու սոցիալական գործընթացները՝ հիմնված գիտական վերլուծության և տեսական դիտարկումների վրա։
Բանախոսությունները միտված են հասարակության լայն շրջանակներում խթանել ճանաչողական և ինքնաճանաչողական կարողությունների զարգացումը՝ նպաստելով քաղաքացիների մտավոր ակտիվության, մշակութային ներգրավվածության և ինքնության խորացված ընկալման ամրապնդմանը։
Շարքը պատրաստվել է +374 ԱԿՈւՄԲ-ի աջակցությամբ։