🔹 հասարակական տրոհում,
🔹 ճանաչողական նշաններ,
🔹 էլիտաների ձևավորում,
🔹 տրոհման գործընթացը,
🔹 համքարություններ,
🔹 ներառական և կորզող ինստիտուտներ,
🔹 կապիտալի դերը հասարակությունում,
🔹 միատիպ և տրոհվող հասարակություններ։
«Մշակույթ և ինքնություն» բանախոսությունների շարքը բաղկացած է 16 խորքային զրույցներից, որոնցում քննարկվում են մշակութային, հասարակական և ինքնության հետ կապված հիմնարար հարցեր։ Շարքը նպատակ ունի հանրամատչելի կերպով ներկայացնել արդի աշխարհի և հայ իրականության մեջ ձևավորվող մշակութային ու սոցիալական գործընթացները՝ հիմնված գիտական վերլուծության և տեսական դիտարկումների վրա։
Բանախոսությունները միտված են հասարակության լայն շրջանակներում խթանել ճանաչողական և ինքնաճանաչողական կարողությունների զարգացումը՝ նպաստելով քաղաքացիների մտավոր ակտիվության, մշակութային ներգրավվածության և ինքնության խորացված ընկալման ամրապնդմանը։
Շարքը պատրաստվել է +374 ԱԿՈւՄԲ-ի աջակցությամբ։