🔹 Համակարգաստեղծ մշակույթ,
🔹 Հակադիր իմաստներ,
🔹 Հակադրամիասնություններ,
🔹 Ֆոկալ և պերիֆերիկ հակադրամիասնություններ,
🔹 Հիմնարար նշաններ,
🔹 Գորգերի նշանակությունն ու կիրառությունը,
🔹 Սյուզերենները մինչարդիական շրջանում,
🔹 Ասուններ և ան-ասուններ,
🔹 Բևեռների միջև հարաբերությունները արդիական շրջանում,
🔹 Կանայք և ճշմարտությունը,
🔹 «Սուբյեկտը» հայերենում,
🔹 Մշակույթի հումանիզացում,
🔹 Անհատի տիպերը․ Էրիխ Ֆրոմի դասակարգումը։
«Մշակույթ և ինքնություն» բանախոսությունների շարքը բաղկացած է 16 խորքային զրույցներից, որոնցում քննարկվում են մշակութային, հասարակական և ինքնության հետ կապված հիմնարար հարցեր։ Շարքը նպատակ ունի հանրամատչելի կերպով ներկայացնել արդի աշխարհի և հայ իրականության մեջ ձևավորվող մշակութային ու սոցիալական գործընթացները՝ հիմնված գիտական վերլուծության և տեսական դիտարկումների վրա։
Բանախոսությունները միտված են հասարակության լայն շրջանակներում խթանել ճանաչողական և ինքնաճանաչողական կարողությունների զարգացումը՝ նպաստելով քաղաքացիների մտավոր ակտիվության, մշակութային ներգրավվածության և ինքնության խորացված ընկալման ամրապնդմանը։
Շարքը պատրաստվել է +374 ԱԿՈւՄԲ-ի աջակցությամբ։