Այս էպիզոդում մեր հյուրը SmartClick և ViralMango ընկերությունների համահիմնադիր Ռեմ Դարբինյանն էր:
Էպիզոդում խոսել ենք արհեստական բանականության բիզնես կիրառությունների իրական պատկերից: Քննարկել ենք, թե ինչու ոչ բոլոր ընկերությունները պետք է ԱԲ ինտեգրեն իրենց գործունեությունում և ինչ չափանիշներով պետք է որոշել այդ քայլը։ Փորձել ենք հասկանալ՝ կարո՞ղ ենք արդյոք վստահել արհեստական բանականությանը բիզնես որոշումների կայացումը:
Էպիզոդում խոսել ենք ապագայի բիզնես մոդելներից՝ մասնավորապես աստերոիդներից հումք բերելու ոլորտից: Նաև խոսել ենք պետական ոլորտում ԱԲ ինտեգրումից՝ քննարկելով դրա անհրաժեշտությունը և Հայաստանի համատեքստում առկա ռիսկերն ու հնարավորությունները։
«Արհեստական VS բանական» փոդքասթի ընթացքում քննարկում ենք AI տեխնոլոգիաների զարգացման ազդեցությունը մեր կյանքի տարբեր ոլորտների վրա: Յուրաքանչյուր էպիզոդում հյուրընկալում ենք տարբեր ոլորտների փորձագետների և նորարարների՝ բացահայտելու, թե ինչպես է արհեստական բանականությունը վերափոխում մեր աշխարհը: