Արհեստական vs բանական | Կարեն Հովհաննիսյան | ԱԲ-ն ռազմական ոլորտում, ժամանակակից պատերազմները

Այս էպիզոդում մեր հյուրն է ռազմական ոլորտի փորձագետ Կարեն Հովհաննիսյանը, ով մեզ տանում է արհեստական բանականության ռազմական կիրառությունների բարդ և զգայուն աշխարհ։ Հյուրի հետ խոսել ենք ժամանակակից հակամարտությունների՝ 2020թ. Արցախյան երկրորդ պատերազմից մինչև ռուս-ուկրաինական ընթացիկ բախմունը և լարվածությունը Գազայում։ Քննարկել ենք, թե ինչպես են տարբեր երկրներ ինտեգրել ԱԲ տեխնոլոգիաները իրենց ռազմավարություններում: Խոսել ենք մեծ տերությունների միջև ռազմական ԱԲ ոլորտում գոյություն ունեցող միջազգային պայմանագրերից և համաձայնություններից, ինչպես նաև Հայաստանի հնարավորություններից և մարտահրավերներից ռազմական արհեստական բանականության զարգացման ուղղությամբ: Վերջում քննարկել ենք նաև կիբերպատերազմները և դրանցում ԱԲ-ի աճող դերը:

«Արհեստական VS բանական» փոդքասթի ընթացքում քննարկում ենք AI տեխնոլոգիաների զարգացման ազդեցությունը մեր կյանքի տարբեր ոլորտների վրա: Յուրաքանչյուր էպիզոդում հյուրընկալում ենք տարբեր ոլորտների փորձագետների և նորարարների՝ բացահայտելու, թե ինչպես է արհեստական բանականությունը վերափոխում մեր աշխարհը:

Դիտեք նաև՝

Search