Օկտավիանուս Օգոստոսի պրինցիպատը | Հռոմեական Հանրապետություն

Գայուս Հուլիուս Օկտավիանուս Օգոստոսի պրինցիպատը Ք․ա․ 27-Ք․հ․ 14 թվականներ․ իշխանության անատոմիան և կազմախոսությունը

🔹 Ինչպե՞ս սկսվեց ավանդական հանրապետությունից հանրապետական միապետության անցման գործընթացը։
🔹Ի՞նչպես ձևավորվեց Օկտավիանուսի նոր իշխանությունը, և ի՞նչ հիմնավորումներ այն ստացավ։
🔹Ի՞նչ իրավունքներ ձեռք բերեց Օկտավիանուսը` որպես ժողովրդի և Սենատի առաջնորդ։
🔹 Ինչո՞ւ և ինչպե՞ս Օկտավիանուսին հաջողվեց ձեռք բերել բացարձակ իշխանություն։

Հին Հռոմի պատմությունը պատմական «աշխատանոց» է: Այնտեղ են ձև ստացել քաղաքական, տնտեսական, հոգեբանական, կրոնական և ընկերային իրողություններ, որոնք ժառանգվել են հետագա քաղաքակրթությունների կողմից։
Ալբերտ Ստեփանյանի «Հռոմեական հանրապետություն» բացառիկ հաղորդաշարի դասախոսությունները պատմում են հին Հին Հռոմի Հանրապետության ձևավորման, հաստատման, ընթացքի և անկման մասին։

Շարքի մյուս թողարկումները

Դիտեք նաև՝

Search