Այս էպիզոդում մեր հյուրերն էին մեդիափորձագետներ, CyberHUB-ի համահիմնաիրներ Արթուր Պապյանը և Սամվել Մարտիրոսյանը:
Էպիզոդում քննարկել ենք, թե մարդիկ ինչու են շնորհակալություն հայտնում ԱԲ համակարգերին և արդյոք մեդիա՞ն է ազդել մեզ վրա՝ ստիպելով քաղաքավարի լինել մեքենաների հետ։ Էպիզոդի ընթացքում խոսել ենք նաև Եվրամիության ԱԲ կարգավորումներից և փորձել հասկանալ, թե ինչ հետևանքներ կարող են դրանք ունենալ Հայաստանի տեխնոլոգիական զարգացման համար։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայկական մեդիադաշտում ԱԲ-ի օգտագործման վերաբերյալ էթիկական ուղեցույցների առկայությանը:
«Արհեստական VS բանական» փոդքասթի ընթացքում քննարկում ենք AI տեխնոլոգիաների զարգացման ազդեցությունը մեր կյանքի տարբեր ոլորտների վրա: Յուրաքանչյուր էպիզոդում հյուրընկալում ենք տարբեր ոլորտների փորձագետների և նորարարների՝ բացահայտելու, թե ինչպես է արհեստական բանականությունը վերափոխում մեր աշխարհը: