🔹Ներքին և արտաքին ի՞նչ իրավիճակ էր Արտավազդի գահակալման առաջին տարիներին։
🔹 Ք.ա. 50-ական թթ. Հռոմի և Պարթևստանի միջև ընդհարումները ի՞նչ դրություն ստեղծեցին Արևելքում և մասնավորապես Հայաստանում։
🔹 Ինչպիսի՞ ռազմավարություն էին վարում ընդհարման երկու կողմերը` հռոմեացիները և պարթևները։
🔹 Ի՞նչ ընթացք ստացան հայ-պարթևական հարաբերությունները. դինաստիական ամուսնությունը։
🔹Ի՞նչ վախճան ունեցավ Մարկոս Կրասոսը, և ինչպե՞ս Արտավազդին հաջողվեց պահպանել բարեկամի կարգավիճակ և՛ Հռոմի, և՛ Պարթևական տիրության հետ։
Հին Հռոմի պատմությունը պատմական «աշխատանոց» է: Այնտեղ են ձև ստացել քաղաքական, տնտեսական, հոգեբանական, կրոնական և ընկերային իրողություններ, որոնք ժառանգվել են հետագա քաղաքակրթությունների կողմից։
Ալբերտ Ստեփանյանի «Հռոմեական հանրապետություն» բացառիկ հաղորդաշարի դասախոսությունները պատմում են հին Հին Հռոմի Հանրապետության ձևավորման, հաստատման, ընթացքի և անկման մասին։