Այս էպիզոդում մեր հյուրն էր SMARTOLOGY Digital Business Academy-ի հիմնադիր Արտակ Հարությունյանը: Նրա հետ խոսել ենք ժամանակակից մարքեթինգի ոլորտում արհեստական բանականության ազդեցության մասին: Քննարկել ենք, թե ինչպես տարբեր AI գործիքների համակցված օգտագործումը կարող է զգալիորեն բարելավել մարքեթոլոգի արդյունավետությունը: Անդրադարձել ենք նաև այս ոլորտում առկա էթիկական մարտահրավերներին՝ բացահայտելով մարքեթոլոգների անձնական պատասխանատվության կարևորությունը որոշումների կայացման գործընթացում: Հատուկ ուշադրություն ենք դարձրել այն ընկերություններին, որոնք մասնագիտացած են AI տեխնոլոգիաների ստեղծման և զարգացման մեջ՝ քննարկելով նրանց մարքեթինգային ռազմավարությունների յուրահատկությունները, դրանց հետ կապված առավելություններն ու հնարավոր ռիսկերը:
«Արհեստական VS բանական» փոդքասթի ընթացքում քննարկում ենք AI տեխնոլոգիաների զարգացման ազդեցությունը մեր կյանքի տարբեր ոլորտների վրա: Յուրաքանչյուր էպիզոդում հյուրընկալում ենք տարբեր ոլորտների փորձագետների և նորարարների՝ բացահայտելու, թե ինչպես է արհեստական բանականությունը վերափոխում մեր աշխարհը: