ԿԻԼԻԿԻՈՅ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹԻՒՆ․ ԿԱՐՈՂՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ

Հայաստանի պատմության թանգարանում գործող «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով մշտական ցուցադրության սրահն ընդգրկում է 11-14-րդ դարերը՝ Կիլիկիայում հայկական պետության գոյության ժամանակահատվածը։

Ցուցադրությունում ներկայացված են թանգարանի դրամագիտական հավաքածուներում պահվող իշխանապետության և թագավորության շրջանի, ինչպես նաև համաժամանակյա այլ պետությունների դրամներ, արքայական ընտանիքների տոհմածառը, մետաքսյա վերնազգեստ և այլ ցուցանմուշներ:

Ցուցադրվող նմուշները Կիլիկիայի հայկական հզոր պետության այն բացառիկ մասունքներն են, որոնք հնարավորություն կտան այցելուներին հետևելու Կիլիկիայի իշխանապետության կայացման և Հայոց պետության ստեղծման ու զարգացման ընթացքին։

Դիտեք նաև՝

Search