Այս էպիզոդում մեր հյուրը CAST հետազոտական լաբորատորիայի ԱԲ թիմի ղեկավար Կարեն Ավետիսյանն էր: Նրա հետ բացահայտել ենք հայկական խոսքից տեքստ և տեքստից խոսք փոխակերպող ԱԲ գործիքի՝ Wav.am-ի ստեղծման պատմությունը: Մեր հյուրը պատմում էր քիչ ռեսուրսներով մեծ նպատակների հասնելու իրենց փորձի մասին:Նաև քննարկել ենք առողջապահության ոլորտում ԱԲ-ի կիրառման հնարավորությունները և բժիշկների հետ համագործակցության մարտահրավերները։Ինչպես նաև խոսել ենք Հայաստանում արհեստական բանականության զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսների և ներդրումների մասին:
«Արհեստական VS բանական» փոդքասթի ընթացքում քննարկում ենք AI տեխնոլոգիաների զարգացման ազդեցությունը մեր կյանքի տարբեր ոլորտների վրա: Յուրաքանչյուր էպիզոդում հյուրընկալում ենք տարբեր ոլորտների փորձագետների և նորարարների՝ բացահայտելու, թե ինչպես է արհեստական բանականությունը վերափոխում մեր աշխարհը: